կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-15 09:18
Իրավական

Սև, մութ ամպեր` նախարարի գլխին

Սև, մութ ամպեր` նախարարի գլխին

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով: Բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են: Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Այսինքն՝ այս քանակից ավել ջուր վերցնելու իրավունք չունենք: Սակայն Արամ Հարությունյանը, ըստ ամենայնի, նորմայից ավելի շատ ջրօգտագործման թույլտվություններ է հատկացրել, ինչի արդյունքում այսօր տարեկան մոտ 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային  տնտեսություններն են ծախսում: Բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչ վտանգավոր հանցանքի կասկածանքներ ունեն իրավապահները, տեղեկացնենք, այս անխնա ջրօգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաեւ Երեւանը տարիներ հետո, մեղմ ասած, ջրի խնդիր կունենան: «Ժողովուրդ»-ի հետաքննությունը՝ վաղվա համարում