|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինայի Բորիսպոլ քաղաքում Վլադիմիր Լենինի արձանը նախատեսում են շուրջօրյա հսկողության տակ առնել. հայտնում է УНН-ն։
«Այժմ բանակցում ենք Կոմունիստական կուսակցությունից քաղաքային խորհրդի պատգամավոր Անատոլի Կոնստանտինովիչի հետ: Ցանկանում ենք ազդանշանային համակարգ տեղադրել արձանի վրա՝ խուլիգանության դեպքերը կանխարգելելու համար»,- ասել է Բորիսպոլի ոստիկանության ղեկավար Ռոման Կոզյակովը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Կիեւում ընդդիմության զանգվածային ակցիայի ժամանակ կոտրվել էր Լենինի արձանը: