Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի ձախ մարքսիստական-լինինյան կուսակցության (MLPD) և քաղաքային իշխանությունների՝ մի քանի տարի ձգվող պայքարից հետո գերմանական Գելզենկիրխեն քաղաքում կտեղադրվի Վլադիմիր Լենինի արձանը. տեղեկացնում է yerkir.am-ը՝ The Guardian-ին հղումով:
Գելզենկիրխենը Ռուր արդյունաբերական շրջանում է գտնվում, այն կդառնա Արևմտյան Գերմանիայի առաջին քաղաքը, որտեղ Լենինի դարձան կտեղադրվի:
Դատարանը թույլատրել է MLPD-ին հեղափոխության առաջնորդի մետաղական արձանը տեղադրել իրենց գրասենյակի տարածքից դուրս՝ չնայած քաղաքային իշխանությունների բողոքին, որ արձանի համար կառուցվող բետոնե պատվանդանը խաթարելու է 1930-ականներին կառուցված շենքերի ճարտարապետական տեսքը: Բացի դրանից՝ նշվում է, որ Լենինի արձանը «հարմար չէ» քաղաքին, քանի որ «կոմունիստական առաջնորդ Լենինը մարմնավորում է բռնությունը, ճնշումը, ահաբեկչությունը և մարդկային տառապանքները, ինչն էլ նրան անհամատեղելի է դարձնում Գերմանիայի ժողովրդավարական սահմանադրական կարգի հետ»:
Ձախ կուսակցությունը դատարանի որոշումը որակել է «Վլադիմիր Իլյիչ Լենինի ֆանտաստիկ հաղթանակ»: MLPD- ղեկավար Գաբի Ֆեհթները գերմանական ԶԼՄ-ներին ասել է. «Մենք իսկապես երջանիկ ենք: Գելզենկիրխենը բանվորական քաղաք է, և Լենինը շատ լավ ներառվում է այդ միջավայրում»:
Քաղաքային իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը:
Նախատեսվում է, որ աջ ձեռքն առաջ պարզած Լենինի արձանը կտեղադրվի մարտի 14-ին:
2,15 մետրանոց չուգունե արձանը պատրաստվել է ԽՍՀՄ-ում 1930-ականներին: MLPD-ն այն ձեռք է բերել Չեխիայից՝ առցանց աճուրդում: Գումարի չափը չի բարձրաձայնվում:
Գերմանիայի ձախ մարքսիստական-լինինյան կուսակցությունը ստեղծվել է 1982-ին և գերմանական հետախուզության մշտական ուշադրության կենտրոնում է, որն այն համարում է ծայրահեղական և ոչ սահմանադրական: