կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 14:35
Հասարակություն

Զինծառայողը վնասվածքը ստացել է համածառայակցի` ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետևանքով. մանրամասներ

Զինծառայողը վնասվածքը ստացել է համածառայակցի` ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետևանքով. մանրամասներ
Տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը:
 
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները։
 
Զինծառայողը վնասվածքն ստացել է 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, համածառայակցի կողմից ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետեւանքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ կա ազդանշանային հրթիռ, որի հետեւանքով արձակված հրթիռը վնասել է համածառայող ընկերոջ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքը:
 
Ռ.Վահանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
 
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։