|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին այցելել է ԱՀ գլխավոր դատախազություն եւ կառույցի աշխատակիցներին ներկայացրել գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին:
Նախագահն իր խոսքում նշել է, որ պետք է շարունակել անզիջում պայքարը հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ՝ գործունեության ընթացքում մշտապես առանցքային համարելով պետական շահերի պաշտպանությունը: «Համոզված եմ, որ կկարողանաք ըստ արժանվույն ապահովել Սահմանադրությամբ ու օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումը՝ անընդհատ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը եւ կառույցի նկատմամբ հանրության վստահությունը»,- ասել է նախագահ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել նորընտիր գլխավոր դատախազին աշխատանքում եւ հույս հայտնել, որ դատախազության համակարգում նրա երկարամյա գործունեությունը, փորձն ու գիտելիքները, ինչպես նաեւ մարդկային որակները մեծապես կնպաստեն կառույցի առջեւ ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը: