Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը գաղափարապես անգամ հակասում է սահմանադրությանը. Լրագրողներին այսօր ասաց «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Իրավաբան Մարիաննա Քալեջյանը:
Նա նշեց, որ նախ' օրենքով խաթարվում է սահմանադրությամբ ամրագրված սրունդների համերաշխության սկզբունքն ու ազգային ավանդույթները, որոնք ընդունված են մեր ժողովրդի կողմից:
Օրենքի հարուցած խնդիրները Մարիաննա Քալեջյանը պայամանականորեն բաժանել է երկու մասի' չնայած որ բազմաթիվ թերություններ ունի օրենքը:
«Առաջինը կապված Է օրենքի կիրարկման հետ' մասնավորապես' կենտրոնացել ենք պարտադրանք, ստիպողաբար կիրառվող նորմի վրա, քանի որ հունվարի 1-ից անհատապես ազդելու է բոլորիս վրա, եւ երկրորդ մասը' վերաբերում է այդ վճարումների վերադարձելիության խնդրին»,- նշեց Մարիաննա Քալեջյանը:
Նա նշեց, թե մտահոգիչ են օրենքի այն կետերը, որոնք քաղաքացուն պարտադրում են իրեն պատկանող սեփականությունը նախեւառաջ պարտադիր կերպով հանձնել ինչ-որ ֆոնդերի, եւ երկրորդ' ամբողջությամբ սահամանափակվում է այդ սեփականությունից սեփական հաեցողությամբ օգտվելու իրավունքը:
«Դա մարդու իրավունքնբերին ու հիմնարար ազատությունների շարքին պատկանող հիմնարար նորմ է, որը սահամանադրությամբ ամրագրված է եւ հանդիսանում է մեր նիրավական համակարգի հիմքը: Որպես հակափաստարկ մեզ միշտ բերում են այն, որ պետությունը, օգտագործելով իր իշխանական լիազորություննեը, իրավասու է սահամանել պարտադիր վճարներ, որոնք ենթակա են վճարման: Սակայն այստեղ պետք է տարանջատենք ու հասկանանք, թե ինչ է իրենից ենթադրում սեփականության այն մասը, որը քաղաքացին տալիս է, որպես հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար, եւ տվյալ պարագայում ինչ է նշանակում պարտադիր վճար հասկացությունը»,- նշեց Մարիաննա Քալեջյանը' պարզաբանելով, որ ըստ ՍԴ-ի ու ըստ օրենսդրության, հարկեր, տուրքեր եւ պարտադիր վճարները պետք է պատկանեն հանրային հարաբերություններին, պետք է լինեն համընդհանուր բոլորի համար եւ պետք է լինեն ոչ վերադարձելի:
Այսինքն' երբ քաղաքացին վճարում է դրանք, նա օրենքով զրկվում է այդ վճարներով սահմանված գումարների հանդեպ սեփականության իրավունքից:
«Այս օրենքը սահմանում է, որ այդ փայերը, որոնք ունենում է անձը իր կողմից վճարված կուտակային վճարներով, իր սեփականությունն է, սակայն նույն օրենքը սահամանփակում է այդ սեփականությունից օգտվելու' քաղաքացու իրավունքը: Դրանով կոպտորեն խախտվում են սահմաանդրության 8-րդ եւ 31-րդ հոդվածները»,- նշեց իրավաբանը:
Մարիաննա Քալեջյանը ուշադրություն հրավիրեց նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների տարիքային եւ գույքային խտրականության դրսեւորման վրա: Մասնավորապես' մինչեւ 500 հազար դրամ ստացողը վճարում է իր եկամուտների մինչեւ 5 տոկոսը, բայց իրականում ավելին, եւ 5 տոկոս էլ «լրացնում է» պետությունը' մեր կողմից վճարված հարկերի հաշվին, իսկ 500 հազարից բարձր եկամուտ ստացող անձիք, գումարած նոտարները, վարձու աշխատաողները, վճարում են 10 տոկս, որն իականում էլի 10 տոկոս չէ, ու 25 հազար դրամ' պետության կողմից:
«Այսինքն' պետությունը նախ' տարիքային խտրականություն է սահմանում 1974 թվականից հետո եւ առաջ ծնվածների միջեւ' մեկի համար սահմանելով պարտադիր վճար, որը վատացնում է մարդու սոցիալական վիճակը, մյուսի համար' ոչ, եւ երկրորդ գույքային վիճակից ելնելով խտրականություն է սահմանում եւ սահմանափակում է իր մասնակցության ծավալը: Ստացվում է, որ 500 հազարից բարձր աշխատավարձ ստացողները վճարում են շատ ավելի բարձր տոկոսադրույք եւ պետությունից ստանում են շատ ավելի ցածր ներդրում: բացի դրանից, 74 թվականից հետո ծնվածների միջեւ էլ հավասար պայմաններ չեն գործում. ստացվում է, որ 1974, 1975-1976 թվականներին ծնվածները կուտակելու ավելի քիչ ժամանակ են ունենում, քան ավելի ուշ ծնվածները»,- պարզաբանեց բանախոսը:
Բացի այդ, նշեց Մարիաննա Քալեջյանը, Սահմանադրությունը սահմանում է, որ ՀՀ-ն սոցիալական, դեմոկրատական եւ ինքնիշխան պետություն է եւ ըստ սահմանադրության պետության դերն է տնտեսական ոլորտներում ստանձնել որոշակի պարտականություներ ու կատարել առաջադրված որոշակի խնդիրներ: Առաջադրված խնդիրներից մեկն էլ, նշեց բանախոսը, տարեցներին արժանավայել կենսաթոշակով ապահովելու խնդիրն է:
«Սահամանդրությունն ասում է, որ պետությունն, իր հնարավորությունների սահմաններում պարտավոր է միջոցներ ձեռնարկիել այդ խնդիրների լուծման համար: Ու եթե պետությունն այդ խնդիրը դնում է անձի ու ինքնասպասարկման վրա, նույնիսկ պարտադրում է քաղաքացուն' հոգալ իր ապագայի մասին այն դեպքում, երբ քաղաքացին այսօր հազիվ հոգում է իր ներկա օրվա խնդիրները, ապա ես չեմ հասկանում այդ պետության դերը, ու դա եւս սահամանդրության կոպիտ խախտում է»,- ներկայացրեց նախաձեռնող խմբի անդամը:
Իր խոսքը մարիաննա Էալեջյանը եզրափակեց' նշելով, որ իշխանական լիազորությունների կիրառումը, որպեսզի մարդկանց պարտադրեն կատարել այն, ինչ պետք է կատարի պետությունը, եւս անընդունելի է: