|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է կառավարության նոր կազմը. հայտնում է cihan.com-ը:
Թուրքիայի կառավարության նոր կազմը` փոխվարչապետ՝ Էմրուլլահ Իշլեր, ներքին գործերի նախարար՝ Էֆքան Ալա Շրջակա միջավայրի նախարար՝ Իդրիս Գյուլունջե, արդարադատության նախարար՝ Բեքիր Բոզդաղ, կապի, հաղորդակցության և ծովագնացության նախարար՝ Լութֆի Էլվան, ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար՝ Այշենուր Իսլամ, Եվրամիության հարցերով նախարար՝ Մևլութ Չավուշօղլու, գիտության, արվեստի և տեխնոլոգիաների նախարար՝ Ֆիքրի Ըշըք, երիտասարդության և սպորտի նախարար՝ Աքիֆ Չաղաթայ Քըլըչ, էկոնոմիկայի նախարար՝ Նիհաթ Զայբեքչի:
Նշենք, որ Թուրքիայի ներքին գործերի, էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախկին նախարարները հրաժարականներ էին տվել այն բանից հետո, երբ նրանց որդիները ձերբակալվեցին Կ.Պոլսի` դեկտեմբերի 17-ի գործողության ժամանակ: