|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ցրտի մասին խոսելիս թող մտածեն, թե ինչպես են Հայաստանի` 30 տոկոսից ավելի աղքատության մեջ ապրող քաղաքացիները դիմակայելու այդ ցրտին ՀՀԿ-ի կողմից տարվող խայտառակ սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով:
Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` հակադարձելով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությանը:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում ասել էր. «ԲՀԿ-ում սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը եւ մոռացել, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող լինել ընդդիմադիր»:
Տ.Ուրիխանյանի խոսքով` ՀՀԿ-ն պետք է մտածի, թե ինչպես են Հայաստանի բնակիչներն իրենց բնակարանները տաքացնելու` անհնարինության պայմաններում: Նա նշեց, որ ԲՀԿ-ի կոռեկտ, փաստերով հիմնավորված, իրավական հարթության մեջ, էթիկայի շրջանակներում հնչող քննադատություններին ՀՀԿ-ն միշտ պատասխանում է վիրավորանքով: Ուրիխանյանը հավելեց, որ, ի տարբերություն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ն քաղաքացիների շրջանում վայելում է զանգվածային աջակցություն:
«Եղանակի տեսության վրա վատնվող ժամանակի ու էներգիայի փոխարեն երկրում փոփոխությունների տանող քաղաքական գործունեությամբ է հարկավոր զբաղվել»,- ասաց նա: