|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 13։55-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասինկյան փողոցում բախվել են 26-ամյա Արայիկ Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 36-ամյա Վիլյամ Մ․-ի վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։