|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Թուրքիայում գտնվող հունական հին գյուղում՝ Շիրինջեում, ապօրինի շինարարություն կատարելու համար մեղադրվող հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Հրապարակախոս Սարգիս Հացպանյանի խոսքով` Նշանյանին դատապարտել են 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, և որ դա նրան առաջադրված հերթական շինծու մեղադրանքն է:
Հրապարակախոսի խոսքով` Շիրինջ գյուղում գնված տարածքները Նշանյանի սեփականությունն են և օրինական են: Հայազգի գրողն իր իրավունքները պաշտպանելու համար արդեն դիմել է Եվրադատարան: Հացպանյանը նշեց, որ հայ գրողի վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի` Հայաստանից վերադառնալու օրը:
Հիշեցնենք, որ թուրք պաշտոնյային Հայաստանում նվիրել էին Հայոց ցեղասպանության մասին պատմող` վերջերս լույս տեսած գիրքը, որը նա խոստացել էր ընթերցել հենց օդանավում:
Նշենք, որ ներկայումս Նշանյանի դեմ 19 դատական գործ կա հարուցված, որոնց հոդվածներով նախատեսված պատժաչափերը եթե գումարենք, կստացվի 260 տարի: