Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուշադրություն և ի գիտություն
«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» վերածելու հարցի շուրջ ֆեյսբուքյան տիրույթում ընթացող քննարկումների և մեկնաբանությունների հեղինակներին։
Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ երեկ, Տիգրան Հակոբյանի հետ իր հերթական հեռուստաեթերի ավարտին, Հայաստանի, բայց ո՛չ հայոց, ամենակարկառուն լրագրող պետրոս ղազարյանը ձեզ բոլորիդ, բնականաբար նաև ինձ, որակեց որպես ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԻՄԱՐՆԵՐ, իսկ եթերային վիրավորանքների դեմ կռիվ տվող պարոն Հակոբյանը, ոչ միայն չարձագանքեց, անգամ հայացքով չսաստեց։
Ես չեմ ուզում որակումներ տալ, չեմ մանրանա համարժեք պատասխաններ տալ, միայն կհակադարձեմ՝ ՀԻՄԱՐԸ դու՛ ես, պետրոս,։ Ես ամաչում եմ, որ Հ1-ը դու՛ ես ներկայացնում։
Հ․Գ․ սպասում եմ այլ արձագանքների։
Հ․Գ 2 Գուցե պահանջենք, որ նույն եթերից ներողությու՞ն խնդրի։ Արժանապատվության խնդիր է։
Ժաննա Ղոչիկյան
Գրող, հրապարակախոս, հեռուստամեկնաբան