Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայում շարունակվում և նոր թափ է առնում Եվրամայդանը` ըստ ցուցարարների` հանուն եվրոպական արժեքների, հանուն եվրոպական Ուկրաինայի պայքարը: Թվում է՝ ամեն ինչ բնական է, մարդիկ պայքարում են լավ կյանքի, ազատ, ժողովրդավար Ուկրաինայի համար: Սակայն դեպքերին և հատկապես ընդդիմության հայտարարություններին ու կոչերին հետևելիս ուշագրավ բան է աչքի ընկնում. ընդդիմության և հասարակության պահանջների, կոչերի առանցքային գաղափարը, կարծես, այնքան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը չէ, որքան բռնատիրական ռեժիմից՝ ի դեմս Յանուկովիչի, ազատվելը:
Այդ միտքն ավելի իրատեսական է դառնում, եթե հիշենք Վիլնյուսում` Արևելյան գործընկերության գագաթաժողովում, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի արած հայտարարությունը. «ԵՄ-ի հետ Ուկրաինայի համագործակցության հարցը կարող է լուծվել միայն այլ նախագահի ու խորհրդարանի պարագայում»:
Ընդդիմության՝ իշխանության հասնելու ձգտումների մասին վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «ջարդեր» որակելով Ուկրաինայում կատարվող դեպքերը:
Շատ է խոսվում նաև եվրոպական Ուկրաինայի ստեղծման մասին: Սակայն ի՞նչ ասել է` եվրոպական Ուկրաինա: Եթե ընդդիմությանը հարկավոր են եվրոպական արժեքներ, ապա ո՞րն է խնդիրը, թող պայքարեն Ուկրաինայի ժողովրդավարացման, կոռուպցիայի նվազեցման, դատական համակարգի արդյունավետության համար: Ինչո՞վ է այդ ամենին խանգարում Մաքսային միությունը: Չէ՞ որ, թե' ԵՄ-ին ինտեգրվելը, թե' Մաքսային միությանը միանալը կառուցված են տնտեսական շահի վրա (ամեն դեպքում `այդպես են պնդում նախագծերի հեղինակները): Ուրեմն ինչո՞ւ պետք է տնտեսական կայունությունը, գազի մատչելի գինը, արդյունաբերության զարգացումը (ինչը կապահովի երկրի համար ՄՄ-ը) խոչընդոտի Ուկրաինայի ժողովրդավարացմանը:
Այդ իմաստով Հայաստանը, գուցե, վատ տարբերակ չընտրեց՝ հասկացնելով ԵՄ-ին` եթե ուզում եք, որ մենք շարունակենք եվրոպական արժեքներին հավատարիմ մնալ, մենք պատրաստ ենք, սակայն «при чем тут» Ասոցացման համաձայնագիրը:
Անի ՍԱՀԱԿՅԱՆ