կարևոր
574 դիտում, 8 ժամ առաջ - 2025-02-12 12:10
Քաղաքական

Եկեք հասկանանք՝ մեզ Եվրոպա տանող էս թիմն ի՞նչ կապ ունի այդ արժեքների հետ. Քրիստինե Վարդանյան

«Սիրելի հայրենակիցներ,  մենք հիմա քննարկում ենք մի հարսանիքի մասնակցությունը մեր , որը չեղարկվել է։  Այսինքն՝ իրականացնում ենք բուռն գործունեության իմիտացիա։  Այդ հարսանիքը, որ չեղարկվել է, դրա մասին վատ ընդդիմությունը չի ասում, դա ձեզ ասում են ԵՄ-ից»,-դիմելով ՔՊ-ականներին  ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ մեջբերելով  ԵՄ ամենախոշոր խմբակցության ղեկավարի տեղակալի  հետևյալ խոսքը․ «Ամենայն հարգանքով , որ տածում եմ հայ ժողովրդի նակտմամբ,  անհրաժեշռ է հարցերին մոտենալ անկեղծությամ։ Առաջին բանը, որ պետք է ասել հայերին այն է, որ այսօր Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել։  Շատ երկար ժամանակ նոր ընդլայնում տեղի չի ունեցել»։

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է ԵՄ-ին՝ ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։

«Մեկ տարի առաջ այս դահլիճում քննարկում էինք Հռոմի ստատուտին միանալու հարցը,  էլի բացատրում էինք, որ որևէ հայկական շահ չի սպասարկում, դուք ասում էիք, որ ա յդ ստատուտը ձեզ պետք է՝ պատժելու Ադրբեջանի ղեկավարին, բայց այդ նույն ժամանակ փակ դռների ետևում Ալիևի հետ պայմանավորվում էիք  միջազգային դատարաններից հայցերը հետ քաշելու մասին», -ասաց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։