|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Անբարո են կեղծիքներ տարածելու և երեխայի կյանքը` որպես քարոզչության գործիք օգտագործելու` Ադրբեջանի փորձերը. ասվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանի տարածած նամակում, որն ուղղված է կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին եւ պատասխանն է Ադրբեջանի ներկայացուցչի` նախապես տարածած նամակի:
«Նման փորձերի փոխարեն Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների` իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնությունը»,- գրված է նամակում:
Նաեւ ընդգծվում է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` շփման գծից դիպուկահարներին հանելու կոչերը: