|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայտնի թուրք երգիչ Թարկանը հրաժարվել է երգել ադրբեջանցի օլիգարխի ծննդյան տոնին. հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներ:
Տեղեկության համաձայն՝ երգիչը պետք է դեկտեմբերի 31-ին համերգով հանդես գա Բաքվում: Երգչին մոտ 1 մլն դոլար հոնորար է խոստացված: Նա ևս մեկ առաջարկ է ստացել ադրբեջանցի օլիգարխից, որի անունը չի նշվում: Թուրք երգիչը, սակայն, մերժել է նրա առաջարկը` ելույթի համար 500 հազար դոլար եւ թանկարժեք նվերներ: