|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հերքել է ադրբեջանցի օլիգարխ, Մոսկվայի Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի հետ սիրավեպի մասին լուրերը. հայտնում է Полит.ру-ն: Այդ մասին Բելուչին հայտնել է իտալական Vanity Fair պարբերականին տված հարցազրույցում:
Բելուչիի խոսքերով՝ այդ խոսակցությունները լիովին անհիմն են: Օգոստոսին նա 14 տարվա համատեղ կյանքից հետո հեռացավ իր ամուսնուց՝ Վենսան Կասելից, ինչից հետ ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե դերասանուհին թողել է ամուսնուն Իսմայիլովի համար:
Բելուչին, սակայն, հարցազրույցում հայտնել է, որ ամուսնալուծության պատճառն այն է, որ ինքը և Կասելը սկսեցին զարգանալ տարբեր ուղղություններով: