կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-05 20:28
Աշխարհ

Լիբիայում բերման են ենթարկել 2 ռուս քաղաքացու` Լիբիայի ընտրությունների վրա ներազդելու կասկածանքով

Լիբիայում բերման են ենթարկել 2 ռուս քաղաքացու` Լիբիայի ընտրությունների վրա ներազդելու կասկածանքով
Լիբիայի դատախազությունը հաղորդել է, որ երկու ՌԴ քաղաքացու են բերման ենթարկել` երկրի ընտրությունների վրա ներազդելու կասկածանքով: Այս մասին հաղորդում է  РИА Новости-ն: Հաղորդվում է, թե ՌԴ քաղաքացիները երկու անգամ հանդիպել են Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու հետ: Հիշեցնենք, որ այսօր ազգային արժեքների պահպանության ֆոնդի ղեկավար Ալեքսեյ Մալկևիչը հայտարարել էր, որ Լիբիայի իշխանությունները բերման են ենթարկել ֆոնդի մի քանի աշխատակիցներին` կրկին նույն կասկածանքով, մինչդեռ հետազոտական խումբը Լիբիայում զբաղված է եղել բացառապես սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնելով: