|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Գեզի այգու ցույցերի ժամանակ մեծ բողոք էր բարձրացել, երբ Անթալիայում ոստիկանները ցուցարարներին ծեծի էին ենթարկել:
Ինչպես հայտնում է hurriyet.com-ը, ոստիկանությունը ոչ միայն ժխտում էր այդ փաստը, այլ նաև ասում, որ տվյալ վայրում տեսախցիկ չկա:
Փաստաբանները գտել և նկարահանել են դեպքի վայրում տեղադրված տեսախցիկը:
«Հայտնեցին, որ դեպքի վայրում տեսախցիկ չկա, սակայն մենք այն գտանք և նկարահանեցինք: Տեսախցիկը դեպքի վայրը ամբողջությամբ նկարահանել է: Այժմ սպասում ենք, թե դատախազությունը ինչ նամակ կհղի ոստիկանությանը, և վերջինիս պատասխանը ինչ կլինի»,- ասել է փաստաբան Հաքան Էվջին: