կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-12-02 12:33
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Կոստանավիրուս

Իրավաբանական և հատկապես դատախազական շրջանակներում տարօրինակ վիրուս է տարածվել: Դրա ազդեցությունն արտահայտվում է նրանով, որ ով թեկուզ պատահաբար տեսնում է ՀՀ գլխավոր դատախազին, ձեռքերն սկսում են անսպասելիորեն քոր գալ և սեփական ձեռքով դիմում գրելու անկասելի ցանկություն-մարմաջ է բորբոքվում' այնպես, որ աղաչանք-պաղատանքներն էլ չեն օգնում (նույնիսկ իր' գլխավորի). վիրուսահարվածը նստում ու դիմումը ձեռաց գրում է:

 

Կենդանի՞, թե՞ մեռել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, թե, միանալով Մաքսային միությանը և մերժելով ասոցացման համաձայնագիրը, Սերժ Սարգսյանը «թաղել» է Հանրապետական կուսակցությունը: Անդրադառնալով այս հայտարարությանը' ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույն լրատվամիջոցին ասել է. «Ես կարծում եմ' մեռյալներն իրավունք չունեն կենդանիների մասին բան խոսել»: ՀՀԿ էլիտար շրջանակները, սակայն, փոքր-ինչ տարակուսած են` արդյո՞ք «վոժդը» վիրավորել է միայն Զ. Փոստանջյանին:

 

Հորական

Այն մասին, թե ինչո՞ւ է մայրաքաղաք Երևանի փոխարեն հայրաքաղաք Գյումրիից հայաստանյան իր այցն սկսում Հայաստանի վաղեմի բարեկամ Վլադիմիր Պուտինը, տարբեր կարծիքներ կան: Գյումրեցիների համոզմամբ' որովհետև Պուտինը Հայաստանին հորական կողմից է բարեկամ:

 

Արտակարգ

Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելուց հետո ուկրաինական ընդդիմությունը ոտքի է կանգնել: Չի բացառվում' երկրում արտակարգ դրություն մտցվի: Ուկրաինայում, ուրեմն, արտակարգ դրություն է, մեզ մոտ` արտակարգ լռություն:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ