Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իմէքս Գրուպ» ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Իդեալ», «Իդեալ Համակարգ» ապրանքային նշանները և ստացել դրանց վկայագրերը, սակայն մեկ այլ ընկերություն՝ «Իդեալ Գազ» անվանումով, «Իդեալ» ապրանքային նշանի ներքո իրականացնում է առևտրային գործունեություն՝ խախտելով իրենց իրավունքները:
Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովը ամրագրել է այն փաստը, որ «Իմէքս Գրուպին» սեփականության իրավունքով պատկանող եւ նրա անվամբ գրանցված «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման «Իդեալ Գազ» եւ «IDEAL GAS» նշանների օգտագործումը սպառողների մոտ շփոթություն է առաջացնում «Իմէքս Գրուպի» գործունեության նկատմամբ, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում տնտեսվարողներն ուռճացված տեղեկատվություն են տրամադրում սպառողներին' փորձելով գայթակղել, հրապուրել նրանց, եւ այդ ճանապարհով, ընդլայնելով իրենց հաճախորդների շրջանակը, տնտեսվարողները մրցակցային առավելություն են ստանում մյուս տնտեսվարողների նկատմամբ»,- նշեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նեռրկայացուցիչը տեղեկացրեց, որ «Իդեալ Գազ»-ն իր գովազդում ավելացրել է «ՍՊԸ» գրառումը, որով արդեն շփոթություն չի առաջանա: Ընկերությունը նաեւ տուգանվեց հանձնաժողովի կողմից տարեկան հասույթի 1 տոկոսի չափով: