Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արցախում երկու զինվոր է զոհվել՝ խաղաղ պայմաններում: Ցավակցություններս զինվորների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին: Մեր բանակը՝ մեր ընկերների կյանքի գնով, նվիրումի և պայքարի գնով ստեղծված այն հզոր կառույցն է, որի ամրության, էլ ավելի զորացման համար մենք ամեն հնարավորը պետք է անենք:
Նման դեպքերը, ցավոք, վերջին շրջանում հաճախակի են դարձել, անչափ մտահոգիչ է այս հանգամանքը, և լրջագույն ուսումնասիրության, վերլուծության կարիք կա: Ամեն մի զինվոր մի տան անմար կրակ է, ամեն մի զինվոր հայրենի սահմանների խաղաղության մի հսկա սյուն է:
Հ.Գ. Իսկ դու՝ Նիկոլ, չսովորեցիր էլի, վիշտ հարգել, ցավակցել: Դու նույնիսկ մարդկային ողբերգությունն ես սեփական շահիդ ծառայեցնում՝ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, առանց իրավական քննության, ընդամենը մամուլում շրջանառվող խոսակցությունների հիմքով հայտարարում ես, որ պատճառը քրեական ենթամշակույթի մեջ է:
Դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես խոսում, դու ի՞նչ գիտես՝ ինչ է եղել, դու հասկանո՞ւմ ես, որ էդ տղերքը ընտանիքներ ունեն, դու հասկանո՞ւմ ես, որ բանակը հայկական ժամանակդ չի, դու հասկանո՞ւմ ես, որ զինվորի կորուստը կրկնակի վիշտ է:
Պոե´տ, ԲԱՆԱԿԻ հարցերով քեզ մի քիչ լուրջ պահի»: