|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կին ազատամարտիկները Ազատության հրապարակից շարժվում են դեպի Բաղրամյան 26:
Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի մոտ ոստիկանությունն արգելեց կին ազատամարտիկների երթը դեպի նախագահի նստավայր տանող աջակողմյան ճանապարհով: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեջբերեց օրենքը, որ արգելվում է ցուցարարներին շատ մոտ գնալ նախագահի նստավայրին: Հրմշտոց սկսվեց կանանց եւ ոստիկանների, մասնավորապես` Վալերի Օսիպյանի միջեւ: Կանայք ասում էին, որ կշարժվեն այնպես, ինչպես իրենք են կամենում: Օսիպյանը չէր կարողանում համոզել կանանց եւ անընդհատ բղավում էր:
Ի վերջո, կին ազատամարտիկներն անցան դիմացի մայթը եւ շարժվում են դեպի նախագահի նստավայր: