|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի ժամանակակից լրագրության կազմակերպությունը (ÇGD) Թուրքիայում սպանված լրագրողների իր ցուցակում ընդգրկել է նաեւ 1915 թվականի Ցեղասպանությանը զոհ դարձած 10 հայ լրագրողների անուններ. տեղեկացնում է «Հուրիեթը»: Կազմակերպությունն այդ կապակցությամբ նաեւ հատուկ միջոցառում է նախատեսում ապրիլի 24-ին, երբ աշխարհի տարբեր երկրներում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ըստ թերթի` ցուցակը համալրած հայ լրագրողների շարքում են իրավաբան, գրող, երեք անգամ Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր ընտրված Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո եւ այլք: