|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Գազիօսմանփաշայի քաղաքապետը բնակելի շենք կառուցելու նպատակով քաղաքային տարածքներից մեկը քանդելու հրահանգ էր տվել` պայմանով, որ այն կվաճառվի միայն շրջանի բնակիչներին: Սակայն երբ օտարերկրացիներին նույնպես թույլատրվել է այդտեղից մաս գնել, քաղաքապետի օգնականն արդարացել է` ասելով. «Հո օտարերկրացիին`հային, հույնին կամ իսրայելցուն չենք վաճառում». հայտնում է agos.com-ը:
Հետաքրքիրն այն է, որ քաղաքապետի օգնականի այս խոսքերը անմիջապես հանվել են արձանագրությունից:
«Եթե այստեղից ինչ-որ մեկն ուզում է բնակարան գնել, թող իզմիրցին, ադըյամանցին, դիարբեքիրցին (տիգրանակերտցին), ռիզեցին, տրաբզոնցին (տրապիզոնցին) գնի: Մեր քաղաքացին է գնելու»,- ասել է քաղաքապետի օգնականը: