Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Որդիների Կանչ» ՀԿ-ն կոչ է անում բոլորին այսօր ժամը 13։00-ին լինել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ:
Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր ժամը 13:00-ին, միասին, բոլորով հենց հիմիկվանից սկսած լինում ենք ք. Երևանի ը/ի դատարանի Շենգավիթի նտավայրում՝ Կոմիտասի պանթեոնին կից դատարանում։
Այսօր վերջնական քննվելու է Գայանեին ձերբակալման բողոքը։
Հասցե՝ Արշակունյաց պողոտա 24/1
Չնայած նրան, որ մեր առավոտն ու գիշերը խառնվել են իրար, բայց ամեն դեպքում ուզում ենք բարի լույսը սկսենք շնորհակալական խոսքերով…
Շնորհակալություն այն հոծ բազմությանը, այն մարդկանց տեղատարափին, որ եկան, կանգնեցին ու սատարեցին մեզ…, հավատացեք հոգեբանական աջակցությունը շատ մեծ դեր ունի և մենք երեկ հասկացանք, որ կարծես թե դեռ ամեն ինչ չէ, որ կորած է…
Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք…, սակայն ուզում ենք նշել, որ դեռ պայքարը շարունակվում է ու դեռ չի վերջացել, և կրկին ու կրկին կոչ ենք անում՝ այսօր, ժամը՝ 13:00-ին միանալ մեզ ու այն քաղաքացիներին, որոնք գիշերել են մեզ հետ դատարանի բակում»։
ՀԿ-ից նաև հայտնում են, որ ընդդիմադիր 2 կուսակցությունների պատգամավորները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ երաշխավորելով հերոսածին Գայանեին ազատումը։
Դերասան Հրանտ Թոխատյանը ևս ներկայացրել է միջնորդություն։
«Առերեսումից հետո՝ Ա. Փաշինյանը պնդել է իր դիրքորոշումը։
Տեսնենք, թե այսօր որոշում է կայացնելու երիտասարդ դատավոր Ժորա Չիչոյանը։ Կարծում ենք՝ պետք է հերոս լինի, ինչպիսի հերոս էր Ժորա Մարտիրոսյանը, ում մորը որ պետք է դատի»,- նշում են ՀԿ-ից։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ գիշեր ընթացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։ Նիստը շարունակվելու է այսօր ժամը 13։00-ին։
Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։