|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ջիլիզա գյուղում. գրում է «Ժողովուրդը»: Վրաստանի Չանախչի գյուղի բնակիչ` 28-ամյա Գագիկ Խաչիկյանն իրենց գյուղի Գոմակ կոչվող տարածքից գողացել է գյուղի բնակիչներից մեկին պատկանող գեներատորն ու էլեկտրական վահանակը: Ուշագրավն այն է, որ Խաչիկյանը գիշերով, առանց թույլտվության Չանախչի գյուղից Ճալակ կոչվող գետակով ապօրինի հատել է հատուկ պահպանվող ՀՀ պետական սահմանն ու Ջիլիզայի բնակչի տան բակից գողացել նշված իրերը՝ նույն ճանապարհով տեղափոխելով հարեւան հանրապետություն՝ Վրաստան: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ նշելով, որ գողություն կատարողը հայտնաբերվել է, նրան ստորագրությամբ բաց են թողել, այժմ կատարվում է նախաքննություն: