կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-19 08:44
Հասարակություն

ԲՀԿ-ի կազմակերպած միջոցառումն անցել է ոտքի վրա

ԲՀԿ-ի կազմակերպած միջոցառումն անցել է ոտքի վրա

Կիրակի օրը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԲՀԿ-ն ուսանողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել: Սակայն, ինչպես պնդում են ականատեսները, ուսանողներից շատերը տեղ հասնելուց հետո տհաճ անակնկալի են հանդիպել. նստելու որեւէ տեղ չի եղել, եւ նրանք ողջ միջոցառման ընթացքում ստիպված են եղել ոտքի վրա կանգնել:


Ուսանողության օրվան նվիրված միջոցառմանը մեծ թվով նախկին ուսանողներ, նույնիսկ մեծահասակներ են եղել, այն էլ առանց հրավիրատոմսերի: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, որն էլ ասել է. «Երբ որ մեկ մարդու կողմից հիմնված բարեգործական հիմնադրամը մեկ մարդու միջոցներով կազմակերպում է բարեգործական միջոցառում 10 հազարից ավելի ուսանողների համար առանց որեւէ ակնկալիքի, ինչ-որ մեկը բարոյական  իրավունք չունի որեւէ պահանջատիրություն ներկայացնել:


Ասենք, որոշ թվով ուսանողներ էլ հասկանալի պատճառներով, որովհետեւ Մարզահամերգային համալիրի տարածքն անսահմանափակ չէ, չեն կարողացել մուտք գործել, ապա դա կարելի է ձեւակերպել խայտառակ երեւո՞ւյթ»: Համենայնդեպս, կարելի էր ընդամենը տեղերին համապատասխան տոմսեր բաժանել, որպեսզի նման տհաճ «բարեգործական» վիճակ չստեղծվեր: