Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սնանկացած «Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանը իր ներկայիս վիճակի համար մեղադրում է Դավիթաշենի նախկին թաղապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին։ 2007-ին Արման Երեմյանը Դավիթաշենում գյուղմթերքի մանրածախ առևտրի կենտրոն է ստեղծել. գրում է A1plus.am-ը:
«2008-ից էլ ծանոթացել եմ Արթուր Գեւորգյանի հետ, որը վարձակալությամբ տարածքներ էր տալիս։ Նա ինձ առաջարկեց իր ընկեր Վաչագան Մանուկյանի հետ կառուցել մանրածախ շուկա։ Ինձ առաջարկվեց ներդրում անել, որը կնվազի վարձակալության մարման ընթացքում»,- պատմում է Արման Երեմյանը։
Նրա խոսքերով ՝ ինքը ներդրել է շուրջ 12 մլն դրամ։ Դավիթաշենի նախկին թաղապետ Արթուր Գեւորգյանը խախտել է պայմանավորվածությունը և վարձակալության դիմաց պահանջել ամսական 1 մլն դրամ` առանց իրավական փաստաթղթի։
Արմանի մոր` «Կրեպսոն» ընկերության բաժնետեր Գայանե Մարտիրոսյանի խոսքերով` որդին այլևս չէր կարողանում վճարել ո'չ մատակարարների գումարները եւ ո'չ էլ տարածքի, որի համար մարտի 21-ի երեկոյան իրենց ծեծի են ենթարկել։
Արման Երեմյանը դիմել է դատարան եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել Արթուր Գեւորգյանին և Վաչագան Մանուկյանին իրեն սնանկության հասցնելու համար։
Շարունակությունը` այստեղ: