|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, այդուամենայնիվ, ձերբակալված է և պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում։
Սույն տեղեկության վերաբերյալ երեկ ողջ օրը այդպես էլ ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մամուլի խոսնակը ոչ քաղաքային և ոչ էլ բջջային հեռախոսին չէր պատասխանում։ Անպատասխան մնաց նաև գրավոր ուղարկված մեր հարցումը։
Քաղաքական շրջանակներում պնդում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետն անցնում է ԱԱԾ-ում հարուցված մի քանի քրեական գործերով։
Երեկ զանգահարել ենք նաև անձամբ Հակոբյանի հեռախոսահամարով։ Նրա հեռախոսը, սակայն, ևս լռում էր։ Թաղամասում (Արեշ), որտեղ բնակվում է Արշակ Հակոբյանը, նույնպես խոսում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետը ձերբակալված է։ Այս լուրը, իհարկե, հաստատված համարել չենք կարող, բայց հերքելու երեկվա մեր բոլոր փորձերը ձախողվեցին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։