Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փակ շուկայի մոտ անցկացվող ակցիաներին, որոնց մեկի ժամանակ ակտիվիստները այծեր ու ավանակներ էին բերել, հիշեցրեց մի հին ասացվածք. «Եթե մարդուց էշ չլիներ, էշի գինը հազար կլիներ»:
Լյովա Խաչատրյանը թախանձագին խնդրում է այդ ակցիաների մասնակիցներին, որ, որպես իրենց թատրոնի դերասաններ, ընտրեն այլ անասունների, միայն ոչ` էշերին, որովհետև, պատգամավորի խոսքով, «չի կարելի այդ սուրբ կենդանուն իջեցնել ակցիայի մասնակիցների մակարդակին»: «Կլինեն դեղիններ, թե` կարմիրներ, թող իրենց միջից ընտրեն անասունների ու հանեն իրար դեմ: Դա թատրոն է պարզապես: Թող էդ սուրբ, խելոք ու աշխատասեր կենդանու խաթրին չկպնեն»,- ասաց պատգամավորը:
Նա խիստ դատապարտում է ակցիայի կազմակերպիչներին, որ այնպիսի աշխատասեր ու սուրբ կենդանուն, ինչպիսին էշն է, կտրում են իր հիմնական գործառույթներից ու օգտագործում այլևայլ նպատակների համար: «Իրենց մեջ չկա՞ն անասուններ, թող ընտրեն, եթե մարդ լինեին, չէին բերի կենդանուն ու կանգնեցնի էնտեղ»,- ասաց պատգամավորը: