|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 14-ին բողոքի երթ է կազմակերպում ` ուղղված կառավարության վարած քաղաքականության դեմ: Միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ուսանողության հիմնախնդիրների, ինչպես նաև կառավարության սոցիալ-տնտեսական արատավոր քաղաքականության մասին: Նոյեմբերի 17-ին` ուսանողի օրվան ընդառաջ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 14-ին նախաձեռնում է STOP-ի երթ, որն ավարտվելու է կառավարության շենքի դիմաց` ցույցով: Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop է ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է ծանր կացության առջև:
Այս բողոքի երթով մենք ասում ենք`
- Stop` ուսման բարձր վարձերին
- Stop` ցածր կրթաթոշակին
- Stop` արտագաղթին
- Stop` կոռուպցիային
- Stop` տրանսպորտի բարձր սակագնին
- Stop` անարդարությանը
- Stop` մոնոպոլիային
- Stop` անարդյունավետ կառավարմանը:
Դիմում ենք բոլորին` միացեք մեզ։
Երթն արտոնված է:
Երթը սկսվելու է ժամը 12:00-ին ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից հետևյալ երթուղիով ` ՀՊՃՀ- Ուսանողական այգի- Աբովյան փողոց-Կորյունի փողոց- Նալբանդյան փողոց- Ալեք Մանուկյան փողոց-Վարդանանց փողոց- Խանջյան փողոց-Տիգրան Մեծի պողոտա- Հանրապետության հրապարակ-կառավարության շենք»: