կարևոր
1543 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-01-30 20:25
Հասարակություն

Ե՞րբ է ՔՊ-ն դաշնակցական հռչակելու Ֆրանսիայի կառավարությանը. արձագանք` Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը

Ե՞րբ է ՔՊ-ն դաշնակցական հռչակելու Ֆրանսիայի կառավարությանը. արձագանք` Լեմկինի ինստիտուտի հայտարարությանը

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է Լեմկինի  ինստիտուտի հայտարարությանը, նշելով.

«Լեմկինի Ցեղասպանությունների կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը (Լեմկինի ինստիտուտ) դեռ անցած տարվանից՝ Փաշինյանի ապրիլսանչորսյան ուղերձից հետո, զգուշացնում էր, որ Փաշինյանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրկնում է թուրքական պետական նարատիվները։

Այսօր տարածած հայտարարությունով՝ միջազգային հեղինակավոր ինստիտուտը բացահայտել է, որ անցած տարվա այդ հայտարարությունից հետո տարբեր հայկական շրջանակների կողմից ինտիտուտը անվանվել է որպես դաշնակցական կառույց։

Մասնավորապես, իշխող ուժից Արուսյակ Ջուլհակյանը հեղինակավոր կառույցի կողմից տարածված հայտարարությունն անվանել էր «դաշնակցության գրասենյակում գեներացված կամայական մեկնաբանություններ»։

Այո, սա ոչ թե Թուրքիայի պաշտոնյանի արձագանքն է Հայոց ցեղասպանության ժխտողականությունն անթույլատրելի համարող հայտարարությանը, այլ ՀՀ-ում իշխող ուժի ներկայացուցչի արձագանքը։

Իհարկե բնական է, որ ՀՅԴ-ն ասոցացվում և նույնականացվում է հայկական շահերի պաշտպանության, այդ թվում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ։

Մնում է սպասել, թե ե՞րբ են ՔՊ-ական իշխանությունները դաշնակցական կառույցներ հռչակելու, օրինակ, Շվեյցարիայի կառավարությանը, Ֆրանսիայի իշխանություններին, Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի քնաի տասնյակ երկներին, ԱՄՆ նահանգներին»։