Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Ուսանողի օրվան` նոյեմբերի 17-ին ընդառաջ` ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն այսօր երթ էր կազմակերպել դեպի կառավարություն` բողոքելով ուսման բարձր վարձերի, ցածր կրթաթոշակի, արտագաղթի, կոռուպցիայի, մոնոպոլիայի, անարդյունավետ կառավարման եւ այլնի դեմ:
Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop էր ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է ծանր կացության առջև: Միության 50-ից ավելի ուսանողներ ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից երթով շարժվեցին Երևանի մի շարք բուհերի մոտով` ուսանողներին հորդորելով միանալ իրենց: Հատկանշական է, որ գրեթե բոլոր բուհերի դիմաց կազմ-պատրաստ կանգնած էին ուսխորհրդի նախագահները եւ փակում էին բուհի դռները` երևի մտահոգվելով, որ ուսանողները կմիանան ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ ՆԱՈՒՄ-ի ուսանողները գավաթ էին բերել` հանձնելու կառավարությանը` որպես «պարգեւ» վատագույն կառավարման համար: Գավաթը ստանալու համար ակցիայի մասնակիցներին ժպիտով մոտեցավ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն, երբ տեղեկացավ, թե ինչի համար է նախատեսված գավաթը, հրաժարվեց վերցնել` խորհուրդ տալով այն թողնել ընդունարանում: Ուսանողներն, ի նշան բողոքի, բացականչեցին` «հեռացեք», ապա կոչ արեցին գավաթն անպայման փոխանցել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: