կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-07 17:05
Քաղաքական

Միշտ մանր ձկներն են պատժվում, այլ ոչ` խոշորները. Նաիրա Զոհրաբյան

Միշտ մանր ձկներն են պատժվում, այլ ոչ` խոշորները. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության հետ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանը աշխատանքային քննարկում է ունեցել:

 

Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Իշխան Զաքարյանից հետաքրքրվել են, թե ՎՊ նախագահ ընտրվելու դեպքում ի՞նչ նոր մոտեցումներ է ներկայացնելու և ի՞նչ նոր գործիքներ է կիրառելու: Ըստ պատգամավորի` Վերահսկիչ պալատի թիվ մեկ գործը բյուջեի վերահսկողությունն է և օրինախախտումներ հայտնաբերելը: «Մենք անցած տարիների փորձով գիտենք, որ միշտ պատժվում են մանր ձկները, այսինքն՝ կատարողները, իսկ հիմնական պատասխանատուները միշտ այսպես չոր են դուրս գալիս ջրից»,- ասաց նա:

 

Խոսելով Վերահսկիչ պալատի անկախության մասին` ԲՀԿ խմբակցության քարտուղարը կարծիք հայտնեց, որ քանի դեռ գոյություն ունի իշխանության այնպիսի համակարգ, այնպիսի բուրգ, ինչպիսին հիմա կա, ուրեմն բոլոր կառույցները, անկախ նրանից, թե որքանով են Սահմանադրությամբ «դե յուրե» անկախ, այդուհանդերձ, դառնում են կառավարելի: «Այո, մեզ համար շատ կարևոր է բյուջեի վերահսկողության աշխատանքը, բայց կարևոր է նաև, որ ԱԺ ամբիոնում բացահայտումներ հնչեցնելիս ասվի, թե որ ոլորտում ինչքան գանձագողություն է եղել, որ պատասխանատվություն կրեն իրական գանձագողերը, ոչ թե մի քանի կլաս, մի քանի աստիճան ցածր կատարողները»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է ՎՊ նախագահի թեկնածության քվեարկությանը, Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցով խմբակցությունը  նիստ կհրավիրի: