|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Պարզվեց, որ պետք է խուզարկեն ԲՀԿ կենտրոնական գրասենյակում իմ ՝ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղարի աշխատասենյակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Բարի խուզարկում
Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, չի համապատասխանում իրականությանը:
Հիմա ես հրապարակում եմ այն քննիչի հեռախոսահամարը, ով զանգահարել էր ինձ և ասում էր, որ եթե ես արագ չհասնեմ, իրենք ջարդելու են իմ աշխատասենյակի դուռը:
Քիչ առաջ այս ՝ 093-721-122 հեռախոսահամարով ինձ զանգահարած քննիչը տեղեկացրեց, որ
իրենք պատրաստվում են խուզարկել ոչ թե իմ ԱԺ աշխատասենյակը, այլ ՝ Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ կենտրոնական գրասենյակում իմ ՝ որպես ԲՀԿ գլխավոր քարտուղարի աշխատասենյակը:
Ես իրենց մաղթել եմ բարի խուզարկում, հարցրել են արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո: Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»: