Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 21-ին, ժամը 11.00-ին, Լոռու մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Աղետների ռիսկի ազգային պլատֆորմի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Երիցյանը հրավիրել է արտագնա խորհրդակցություն` նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին։
Խորհրդակցության ընթացքում կներկայացվեն հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղերով ապահովման օրինակները, առկա խնդիրները, ինչպես նաև կքննարկվեն նման փորձի տարածման, կյանքի բոլոր բնագավառներում նրանց համար հասանելի պայմաններ ստեղծելու հարցերը:
Խորհրդակցությունը տեղի կունենա Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հանդիպումների դահլիճում (հասցե` ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 4/1):