Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Նախորդող նախընտրական տարիներին ԲՀԿ-ն, առավել ստույգ՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը պարտաճանաչորեն վճարել է բավական մեծ թվով ուսանողների ուսման վարձերը: Ոչ նախընտրական այս տարում, սեպտեմբերից սկսած, նույն ուսանողները, որոնք հիմնականում ԲՀԿ անդամներ են, բողոքում են, որ իրենց վարձավճարներն այլեւս չեն վճարում: Ինչո՞ւ, էլ ընտրություններ չկան՝ դա՞ է պատճառը, բա Արարատի ընտրություններն ընտրություններ չե՞ն՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին»:,- գրում է «Հրապարակ» թերթը:
Հարցին ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաճյանը պատասխանել է. ««Գագիկ Ծառուկյան» հինադրամն ամեն տարի կազմակերպում է անվանական կրթաթոշակների վճարման գործընթաց. դա անհատական ծրագիր է եւ այս տարի նույնպես լինելու է: Ինչ վերաբերում է ուսանողների' ձեր մատնանշած բողոքին, ապա նրանք կարող են գնալ եւ բողոքել կառավարության դեմ»: Ուսանողները գնան, կառավարության դեմ բողոքեն Գագիկ Ծառուկյանի՞ց: «Երկրորդում եմ' անվանական կրթաթոշակի վճարումը բարի կամքի վրա հիմնված եւ ոչ պետական ծրագիր է, ու նոյեմբերի 17-ին հանդիսավոր կերպով կհրապարակվի, թե քանի հոգի են այն ստանալու»: Քանի՞ հոգի են այն ստանալու, պարոն Էնֆիաջյան: «Այս պահին չեմ կարող ասել»: