|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո\'չ թալանին» նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հունիսի 19-ից «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, հաշվի առնելուվ ժողովրդի պահանջը, նստացույց սկսեց Ազատության հրապարակում` պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին ապօրինի որոշումը։
Մենք իշխանություններին ժամանակ տվեցինք մինչեւ հունիսի 22-ը, ժամը 19։00-ն։ Եթե մինչ այդ նրանց կողմից պաշտոնապես չհայտարարվեց կասեցման մասին լուրը, բոլորս այդ օրը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում եւ շարժվում դեպի Բաղրամյան 26»:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ՀԾԿՀ-ի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը՝ համաձայն որի՝ թլեկտրաթներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց՝ 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։