|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մեղքերի մեջ խրված աշխարհի կողմից Մարտի 8-ի տոնումը երեսպաշտություն է. երեկ ելույթ ունենալով «Կանայք՝ Թուրքիայի հերոսուհիներ» համաժողովում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա շնորհավորել է երկրի ու աշխարհի կանանց տոնի կապակցությամբ, նաև հիշեցրել, որ Սիրիայում զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, և ոչ ոք, ըստ նրա, այդ փաստին ուշադրություն չի դարձնում. տեղեկացնում է Yerkir.am-ը՝ Lif.ru-ին հղումով:
«Եվրոպայի հետ սահման եկած հարյուր հազար փախստականները ենթարկվում են ծեծի, նրանց վրա կրակում են, նրանց առջև ցանկապատներ ու փշալարեր են տեղադրում, և մենք չենք լսել, որ որևէ մեկին վրդովեցնեն այդ փաստերը: Աշխարհի կողմից, որի խիղճը խրված է մեղքերի ու մարդկության հանդեպ հանցագործությունների մեջ, Մարտի 8-ի տոնումը, բառի բուն իմաստով, երեսպաշտություն է,- հայտարարել է Էրդողանը: