կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-18 12:12
Առանց Կատեգորիա

Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ. վարչապետը՝ վարակակիրների թվերի մասին

Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ. վարչապետը՝ վարակակիրների թվերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այլ երկրներում կորոնավիրուսի վարակակիրների թվերի մասին. հայտնում է Yerkir.am-ը։

Նա նշել է. «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:

Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:

Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:

Սա չեմ ասում դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաև այսպիսի ռիսկեր»:

Հիշեցնենք՝ այս պահին Հայաստանում կորոնավիրուսի 84 ախտորոշված դեպք կա։ Փաշինյանի խոսքով՝ երկու անձ թոքաբորբ ունի, բայց այս պահի դրությամբ երկուսի վիճակն էլ լավ է, 36.5 ու 37.3 աստիճան ջերմություն ունեն: