| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 10-ից մինչեւ 26-ը ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի նախադպրոցական եւ դպրոցական հիմնարկներից սուր աղիքային վարակով ԼՂՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոց» է հոսպիտալացվել 42 հիվանդ, որից 20 երեխայի մոտ լաբորատոր ախտորոշվել է դիզենտերիա հիվանդությունը, իսկ մնացած հիվանդների մոտ սուր աղիքային վարակ` չճշտված էթիալոգիայով. այս մասին տեղեկացնում է ԼՂՀ առողջապահության նախարարության կայքը:
Կայքի հաղորդմամբ` հիվանդների 50%-ից ավելին վարակվել են կոնտակտ-կենցաղային ճանապարհով: Ներկա դրությամբ ԼՂՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ում ստացոնար բուժում է ստանում 9 երեխա:
Դիզենտերիա հիվանդության վարակի աղբյուր կարող են հանդիսանալ հիվանդները, մանրէակիրները, կարող է փոխանցվել նաեւ շփման միջոցով (կոնտակտ-կենցաղային), ինչպես նաեւ փոխանցման միջոց է հանդիսանում վարակված ջուրը, սննդամթերքը եւ կաթնամթերքը:
Բոլոր օջախներում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, վերցվել են ճաշի տեսականիներ, ջրի նմուշներ, օգտագործվող սննդամթերքներ, տարբեր մակերեսներից լվացուկներ մանրէաբանական հետազոտության նպատակով: Լաբորատոր տվյալներով՝ սննդամթերքներում եւ ջրի նմուշներում դիզենտերիայի մանրէներ չեն հայտնաբերվել, սակայն մատակարարների տարաների եւ մանկապարտեզների իրերի լվացուկներում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի մանրէներ: Դրանից ելնելով` համաճարակաբանական ցուցումով հետազոտվել են տարբեր ոլորտի օբլիգատ խմբի աշխատողները` հայտնաբերվել են դիզենտերիայի մանրէակիրներ, նրանք ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից բուժում ստանալու նպատակով: