Փոխարժեքներ
01 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.35 |
EUR | ⚊ | € 412.25 |
RUB | ⚊ | ₽ 4.0389 |
GBP | ⚊ | £ 493.31 |
GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 70-75 դրամ է, իսկ ներքաղաքային տրանսպորտի բարեփոխումները կարելի է իրականացնել անգամ 100 դրամ սակագնի դեպքում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանն ներկայացրեց իր կողմից կատարված հաշվարկները` կապված տրանսպորտի ուղեվարձի իրական ինքնարժեքի հետ:
Սակայն ՀՀ փոխադրողների միության անդամ Հրանտ Եղիազարյանի խոսքով` տնտեսագետի ներկայացրած հաշվարկները որևէ հիմք չունեն : «Այսօր փաստացի 23 երթուղի չի սպասարկվում, քանի որ փոխադրող չկա: Մրցույթ ենք հայտարարում, սակայն ոչ ոք չի գալիս, քանի որ շահութաբեր չէ»,- ասաց նա և հավելեց, որ եթե ուղեվարձը չբարձրանա, տնտեսվարող սուբյեկտների վիճակը վատանալու է:
Նա միաժամանակ կոչ արեց տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին` գալ և մասնակցել հանձնաժողովի նիստերին ու վերանայել հաշվարկը: Ըստ Եղիազարյանի` իրենք հաշվարկներ են կատարել և պարզել, որ ավտոբուսների համար պետք է սահմանել 250 դրամ, իսկ միկրոավտոբուսների համար` 200, սակայն, երբ այդ թվերը ներկայացրել են Երևանի տրանսպորտի վարչություն` նրանց պատասխանել են, որ ժողովրդի վիճակը վատ է և առաջարկել են առաջին փուլում ուղեվարձի սակագինը դարձնել 150 դրամ: Ըստ նրա` եթե գազի գինը և տրանսպորտի այլ ծախսեր բարձրանան, հնարավոր է այդ գնի մեջ էլ չտեղավորվեն:
Ի պատասխան քաղաքապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովին մասնակցելու կոչին` փորձագետ Դավիթ Գևորգյանը պատասխանեց. «Ձեր հանձնաժողովի նիստերին մասնակցելը նշանակում է երկու հոգով գնալ Հանրապետականի նիստին, մենք էլ ենք հանձնաժողով ձևավորել, որն, ի տարբերություն ձեր հանձնաժողովի, բաց է, և բոլորը կարող են մասնակցել»: