կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-21 14:29
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Գայլը

Մամուլի տեղեկություններով' «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը անցած խորհրդարանական ընտրություններին' ՀՀԿ անդամ եղած ժամանակ, աշխույժ ելումուտ է ունեցել ՀՀԿ կենտրոնական գրասենյակ և նույնիսկ «պտտվել» Գալուստ Գրիգորիչի շուրջը: Բայց նժդեհական հին գայլին հեշտությամբ չես գայթակղի. նա հին քաղաքական մշակույթի կրող է:

 

Անմտահանելին

«Անի Զախարյանը կարող է ՀՀԿ-ում ելումուտի եղած լինի, բայց դիմագիծ, դեմք չունեցող էր երևի»,- նշված տիկնոջը չհիշելն այսպես է պատճառաբանել Գալուստ Սահակյանը: Մինչդեռ հոգեբանները պնդում են, որ հիշատակված տիկնոջը մի անգամ տեսնողը դժվար թե կյանքում էլ մտահան անի:

 

Կլասս

ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը «Պատգամավորի էթիկա» թեմայով խորհրդարանական լսումներ է կազմակերպել, որին հրավիրվել են նաև էթիկայի գծով եվրոպացի խոշոր մասնագետներ: Ասում են' լսումների ավարտին եվրոպացիները, Զարուհի Փոստանջյանի խնդրանքով, հատուկ ՀՀԿ-ի և մասնավորապես' Կարեն Ավագյանի, Առաքել Մովսիսյանի ու Գալուստ Սահակյանի համար, մաստեր կլասս են անցկացնելու:

 

Ազնիվ

Ասում են' նախագահականից անցած ուրբաթ զանգել, Զ. Բալայանի հայտնի բաց նամակը տպագրած «Ազգ»-ի խմբագրությունից հոնորարի կեսը ուզել են, որ նախագահի 2013-ի հայտարարագիրը դրամ-դրամ ազնիվ լինի:

 

Լ. Սարգսյան