Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռոբերտ Ամիրխանյանը երբեք մեզ ինչ-որ ծրագիր չի ներկայացրել, էլ չասեմ` հաշվետվության մասին: Համերգներին դուրս են մնում մեր լավագույն կոմպոզիտորները, բայց նույն համերգին բավականին ցածր մակարդակ ունեցող մի կոմպոզիտորի երեք ստեղծագործություն է հնչում. ինչպե՞ս բացատրել այս ամենը. լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը:
Ըստ նրա` հոկտեմբերի 26-ին Միությունում կայանալիք համագումարին ընտրվելիք նախագահը նախ պետք է նախանձի, չարության մթնոլորտը վերացնի, իսկ, եթե կրկին Ամիրխանյանն ընտրվի, նա պետք է գիտակցի, որ ինքը ղեկավար է եւ բարոյական ու մշակութային մի դաշտ ստեղծի:
«Միության լծակները շատ մեծ են, սակայն 22 տարվա ընթացքում արտերկրում մի համերգ անգամ չկազմակերպեցին: Միության նախագահը գոյացած գումարները պետք է ծառայեցնի իր նպատակին, այլ ոչ թե 95 տոկոսը գնա Աստված գիտե, թե ուր, իսկ մնացածով` անորակ համերգներ կազմակերպվեն»,-ասաց Բաբայանը` հավելելով, որ Ամիրխանյանը թյուրիմացություն է, որ 22 տարի շարունակում է մնալ նույն պաշտոնում.«Երբ Միությունում տեսնում է կոմպոզիտորի, չի բարեւում, ուղղակի շրջվում-անցնում է: Ինձ նրա բարեւը պետք չի, ինքն ինձ պետք չի: Հույս ունենք, որ ամենավերեւում նստած նրա հովանավորը կհասկանա, թե ում է հովանավորում»:
Ըստ նրա` Ամիրխանյանը լավ երգեր ունի, սակայն ինչպես բացատրել այն, որ նա գողացել է Հայրիկ Մուրադյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգը, որն էլ նրա «բրենդն» է դարձել.«Իսկ մենք վերցրել, բանակի հիմն ենք դարձրել մի երգ, որը գողացված է. նման մարդու մասին էլ ի՞նչ կարող եմ ասել»: