Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս ի՞նչ նոր ձեւ էր Ֆիլհարմոնիայում համագումար անցկացնելը, ո՞ւմ համար է այս խաղը, ո՞ւմ համար է խաղում Ռոբերտ Ամիրխանյանը. yerkir.am-ի հետ զրույցում նշեց կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը:
Նրա հավաստմամբ` եթե վաղը Կոմպոզիտորների միության նախագահի ընտրությունն արդար անցնի, լավ կլինի, քանի որ իրենց համախոհներն ավելացել են:
Հիշեցնենք, որ միության նախագահի պաշտոնում առաջադրվել են երկու թեկնածու` միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանն ու կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
Ըստ Բաբայանի` միության մյուս անդամներին պետք է բացատրել` ի՞նչ ունեք կորցնելու եւ ի՞նչ է արվել 22 տարվա ընթացքում:
«Շատերը վախը սրտում, ինչ-որ ակնկալիքներով կփորձեն նորից Ամիրխանյանին ընտրել, բայց ի՞նչ ակնկալիք ունենալ մեկից, ով 22 տարի չի կատարել իր խոստումները: Ցավոք, մեր մենթալիտետին բնորոշ է վախը: Մենք, մեզ ցավ պատճառելով, հույս ունենանք, որ այսուհետ լավ կլինի՞, չէ, չի լինի լավ, քանի որ 22 տարին բավական երկար ժամանակ էր ինչ-որ բանում համոզվելու համար»,- ասաց Բաբայանը` հավելելով, թե անհրաժեշտ է, որ փոխվի միության նախագահը.«Թող մեկ ուրիշը լինի նախագահ, արդեն հոգնել ենք»: