|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թեեւ արդեն երրորդ օրն է, որ Փակ շուկան գործում է, բայց այսօր այնտեղ դարձյալ բողոքի ակցիա էր:
«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակից երթով եկան շուկայի մոտ, ուր նրանց էին սպասում Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: Ալեքսանյանի կողմնակիցներին եւ բողոքի ակցիայի մասնակիցներին բաժանում էր ոստիկաններից կազմված պատը:
Ալեքսանյանի կողմնակիցները բղավում էին, որ ցանկանում են` շուկան այդ տեսքով գոյություն ունենա, մյուս կողմն էլ հակառակ կոչերով էր հանդես գալիս: Եվ այդպես` մոտ 1 ժամ:
Բողոքի ակցիայի մասնակիցները հեռացան` հայտարարելով, որ ամեն օր` նույն ժամին` 15:00-ին, նույն վայրում շարունակելու են իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
Առաջարկում ենք դիտել կատարվածի տեսանյութը:
Լուսանկարը` news.am-ի: