Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թբիլիսիում այսօր երեկոյան քաղաքի տարբեր հատվածներից միաժամանակ մի քանի ակցիա է մեկնարկել՝ տարբեր պահանջներով: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Ազատության հրապարակում, հավաքվել են ՆԳ նախարար Գախարիայի հրաժարականի պահանջով: 3 շաբաթ նրանք խորհրդարանի մոտ էին ակցիաներ անում, սակայն այսօր առավոտյան նրանց տեղը զբաղեցրել են «Ավանդույթների համար պայքարողները»:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ուժեր է մոբիլիզացրել՝ բախումներից խուսափելու նպատակով: Երկու ակցիաների մասնակիցների միջև ոստիկանական պատ է կանգնած:
Երրորդ ակցիան ընթանում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության դիմաց: Պատճառը կիրակի երեկոյան հեռուստաընկերության հայտնի հաղորդման շրջանակներում լրագրող Գեորգի Գաբունիայի հայհոյախառն կոչն է՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հավաքված քաղաքացիները պահանջում են, որ Գաբունիան ու հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան ներողություն խնդրեն:
Անսպասելի մեկնարկեց նաև 4-րդ՝ ԼԳԲՏ անձանց պաշտպանության ակցիան, որն ավելի վաղ չեղյալ էր հայտարարվել կազմակերպիչների կողմից: Ակցիայի մասնակիցները «Ոչ հոմոֆոբիային», «Պետություն, ո՞ւր ես» պաստառներով ու ԼԳԲՏ դրոշներով կանգնել են Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, հնչեցրել իրենց պահանջերն ու հեռացել: