|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Վարչապետի չզինված ուժերը
Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստը «պատմական» էր. կառավարության անդամներից շատերն առաջին անգամ զինվորական համազգեստ էին հագել: Ասում են` նիստում ելույթ ունեցողները մինչև ելույթը նախ «չեստ» էին տալիս «կամանդիրին»: Հատկապես ակտիվ «չեստ» է տվել նախարարների «զվոդը»: «Կամանդիր» Տ. Սարգսյանի հրամանով` նիստից հետո բոլոր չունեցողներին տրվել են զինգրքույկներ` զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ:
«Մկրտությունից» հետո
Նախարարության այսօրվա նիստից անմիջապես հետո, ՀՀ վարչապետ, նիստի «կամանդիր» Տիգրան Սարգսյանի միջնորդությամբ, նախարարներ Արմեն Աշոտյանն ու Հրայր Թովմասյանը ներկայացվել են պարգևատրման. նրանց կշնորհվի «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:
Ելք
Կառավարության` այսօր կայացած նիստից առաջ, երբ կառավարության անդամները նախապես տեղեկացվել են, որ ներկայանան զինվորական համազգեստներով, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընկել է անհարմար դրության մեջ. տիկնոջ հագով կանացի զինվորական համազգեստ չի ճարվել, և նա ստիպված նիստին ներկայացել է տիեզերագնացի շորերով:
Իբր
Թարսի պես` կառավարության զինվորական նիստին համազգեստով չի կարողացել ներկայանալ նաև կառավարության մյուս կին անդամը` Հասմիկ Պողոսյանը: Նրա հագով էլ կանացի զինվորական համազգեստ չի ճարվել, և նա կառավարություն է եկել սպիտակ խալաթով` իբր «սանչաստի» Հասոն է:
Լ. ՍԱՐԳՍՅԱՆ