|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Յոթհարկանի
ՀՀԿ գործադիր մարմնի առաջիկա նիստում քննարկվելու է առաջարկություն ԱԺ շենքը ձևափոխելու և այն յոթհարկանի դարձնելու վերաբերյալ (հեղինակ` ՀՀԿ անդամ Սամվել Ալեքսանյան): Հանրապետականներն ուզում են մինչև այս գումարման ավարտն այդ ձևափոխությունը կատարել, որպեսզի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանը կարողանա յոթերորդ հարկից քֆուր տալ ԱԺ շենք մտնող Զարուհի Փոստանջյանին:
Երազանքին ընդհուպ
Ուսուցչի օրվա կապակցությամբ Ազգային ժողով հրավիրված մանկավարժների թվում եղել է նաև ԱԺ նախագահի ուսուցչուհի Ասյա Դանիելյանը: Նա պատմել է, որ տարիներ առաջ, երբ հարցրել է 10-րդ դասարանում սովորող Աբրահամյան Հովիկին, թե ինչ է դառնալու, վերջինս անվարան պատասխանել է` մինիստր: Հովիկն իր խոսքի տերն է` ավելի քան մինիստր է: Մնացել է պստիկ (մկան պոչի չափ) մի բան` «պրեմիերը»:
Տիգրան խթանիչ
ՀՀ վարչապետը, որ Հայաստանում ամենայն ինչի` նոր տեխնոլոգիաների, կովաբուծության, տուրիզմի և այլնի զարգացումը «խթանելու» մեծ վարպետ է, ասում են` առաջնորդվում է Հովհան Մանդակունու ժամանակներից հայտնի «ինչ խթանես, այն գտանես» սկզբունքով:
Հետկլինիկական բարդություններ
Երկար ժամանակ բուժվելուց և Գերմանիայից վերադառնալուց հետո էլ, ասում են, Կարեն Ավագյանի դարդը չի քաշվում. սիրտն օրումեջ Մերկել է ուզում:
Գաղափարական
Հանրապետական կուսակցությունը գաղափարական զինանոցն արդիականացնելու ծրագրի շրջանակներում որոշել է առաջիկայում ձեռք բերել մի թռչնաֆաբրիկա ու մի քանի ջերմոց` ձվի ու լոլիկի սեփական արտադրությունն ունենալու համար:
«Յաչեյկա»` երիտհանրապետականի «փամփշտակալը»:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ