կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-10-04 18:04
Առանց Կատեգորիա

Քաղաքական կատականի

Քաղաքական կատականի

Կաշպիրովսկայա

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վստահ է, որ սեպտեմբերի 21-ին` Անկախության տոնին նվիրված` Նունե Եսայանի համերգը բարերար ազդեցություն է թողել բազմաթիվ հիվանդների վրա: ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը, հիմնվելով պատգամավորի հետազոտությունների արդյունքների վրա, միջնորդություն է նախապատրաստել` Նունե Եսայանին ՀՀ գլխավոր էքստրասենս նշանակելու վերաբերյալ: Կամ, առնվազն, առողջապահության նախարարի տեղակալ ռաբիսաթերապիայի գծով:

 

Դիետա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանրապետականի սրտի ու աչքի համար վտանգավոր, անթույլատրելի մոտ տարածությունից շփվելու պատճառով անկողին ընկած Կարեն Ավագյանը, ասում են, հիվանդանոցից դուրս է գրվել: Բայց մարդը դեռ դիետայի վրա է` նրան նույնիսկ տեղական բարձր պաշտոնյաների հետ շփումն առայժմ հակացուցված է. պաշտոնյաներից սիրտը վատանում է: Հովիկ Աբրահամյանն, օրինակ, լրիվ մահացու է: Էլ չենք խոսում Սերժ Սարգսյանի մասին: Բուժող գերմանացի բժիշկը հրահանգել է` շատ շատ` ԱԺ փոխնախագահներ:

 

Գլոբալացվող նախագահ

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը երկու օր եղավ` խորունկ փիլիսոփայական մտածումների մեջ է: Նրան` որպես նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, հուզում է ոչ այնքան իր նախագահին տված` Զարուհի Փոստանջյանի հարցը` կազինոներում տանուլ տված 70 մլն եվրոյի վերաբերյալ, այլ այն, թե այսքան  կարճ ժամանակում որքան է փոխվել ստավկաների չափը. «իր ժամանակ» ախր ընդամենը 50 հազար դոլար էր:

 

Կոալիցիոն

Ըստ մամուլի հրապարակումների` Հանրապետական կուսակցության երիտասարդական թևը որոշել է Ստրասբուրգից վերադարձող Զարուհի Փոստանջյանին օդանավակայանում դիմավորել պոմիդորով ու ձվերով: Որպեսզի ՀՀԿ երիտասարդները ձվի սղության այս օրերին հանուն կուսակցության հանկարծ չգնան ինքնակեղեքումի, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան արտակարգ ռեժիմով դրվել է կուսակցության տրամադրության տակ: Պոմիդորի գծով խոստացել է օգնել գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Կոալիցիոն հիմունքներով:

 

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ